ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Մտահոգություն են հայտնել իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:
Sputnik Արմենիա
