ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջել։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է սոցիալական ցանցերում՝ միաժամանակ խոստանալով «Իրանը կրկին մեծ դարձնել»:
«Իրանի հետ ոչ մի գործարք չի լինի, բացի անվերապահ կապիտուլյացիայից։ Դրանից և արժանի առաջնորդի (կամ առաջնորդների) ընտրությունից հետո մենք մեր շատ հրաշալի և շատ խիզախ դաշնակիցների և գործընկերների հետ միասին անխոնջ կաշխատենք, Իրանը դուրս կբերենք անդունդի եզրից և կդարձնենք այն տնտեսապես ավելի զարգացած, ուժեղ և հաջողակ, քան երբևէ»,- գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Իրանը «կարող է մեծ ապագա ունենալ»։
Sputnik Արմենիա
