Логотип

Փաշինյան․ Վրաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության զարգացումը կարևոր է Հայաստանի համար

Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Մենք օրենք ենք ընդունել ընթացք տալու Հայաստանի՝ ԵՄ անդամակցությանն այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև գործընթացը կզարգանա։ Սա կարևոր է Հայաստանի համար, սա նույնքան կարևոր է մեզ համար, որքան և Վրաստանի»,- հայտարարեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին, Փաշինյանը կրկնեց դեռ նախորդ տարի «Ժողովրդավարության ֆորումի» ժամանակ արած հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարության գերխնդիրն է հասնել Եվրամիության ստանդարտներին բոլոր բնագավառներում, միաժամանակ իշխանությունը հասկանում է՝ դրանից հետո էլ Հայաստանը կարող է չդառնալ ԵՄ անդամ։

Sputnik Արմենիա