Իրանի դեմ սանձազերծված պատերազմին է անդրադարձել ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ նշելով՝ Իրանն ամեն ինչ անելու է, որ հակառակորդ կողմերն այլևս չցանկանան շարունակել ռազմական գործողությունները։
«Իր դեմ սկսված այս պատերազմում Իրանի դիրքորոշումը հասկանալի է: Պարզ է, որ նա չի փորձելու անվերապահ հաղթանակի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ։ Բայց փոխարենն ամեն ինչ անելու է՝ բոլոր կողմերի համար այս պատերազմը չափազանց թանկ, քաոտիկ և նյարդային դարձնելու համար: Որպեսզի ինչ-որ պահից սկսված ոչ ոք չցանկանա այն շարունակել։
Այդ իսկ նպատակով, իրանական կողմի թիրախավորման տակ են հայտնվել ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև նավթային ենթակառուցվածքները, ծովային բեռնափոխադրումները, օդանավակայանները, բանկերը, վարչական ու դիվանագիտական օղակները և այլն: Մի խոսքով՝ տարածաշրջանի ռազմաքաղաքական ու տնտեսական ողջ նյարդային համակարգը՝ փորձելով այդ կերպ պաշտպանել իր ռազմավարական շահերը»,- գրել է Զաքարյանը։
Aysor.am
