Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել խոշոր քաղաքները և տեղափոխվել երկրի հյուսիսային շրջաններ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ):
Կազմակերպության տվյալներով՝ տեղահանված անձանց մեծ մասը լքել է Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները՝ ուղղվելով դեպի երկրի հյուսիս և գյուղական բնակավայրեր։ Խոսքը մոտավորապես 600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսությունների մասին է։
Ավելի վաղ փորձագետները զգուշացրել էին Իրանից դեպի ԻԻՀ հյուսիսարևմտյան նահանգներին սահմանակից Հարավային Կովկասի երկրներ (Հայաստան և Ադրբեջան) փախստականների հնարավոր ներհոսքի մասին:
Sputnik Արմենիա
