Логотип

Թաթոյան․ Ադրբեջանի նախագահը երբեք չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը

Ադրբեջանը երբեք չի ստորագրի խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ, կարծում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Ադրբեջանի նախագահը երբեք չի ստորագրելու․ դա նրա համար նշանակում է քաղաքական ինքնասպանություն, որովհետև դա նրա շահերից չի բխում»,- հայտարարել է Թաթոյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նա ընգծել է, որ պայմանագրի չորրորդ կետում նշված է, որ կողմերը չեն միջամտում միմյանց գործերին, մինչդեռ Ադրբեջանի նախագահը խոսում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։

Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը փաստացի խաղաղություն ապահովող պայմանագիր չէ։

«Եթե Ադրբեջանի նախագահը ստորագրի, ես էլ կստորագրեմ, բայց ես վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահը չի ստորագրելու, և այդ խաղաղության պայմանագիրն արդեն ինքնին գոյություն չունի»,- նշել է Թաթոյանը։

Նովոստի–Արմենիա