Իրանի զինվորականները կկատարեն գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ Հորմուզի նեղուցը փակելու հրամանը և հզորագույն հարվածներ կհասցնեն։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
«Ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի՝ պահպանել Հորմուզի նեղուցի փակման ռազմավարությունը, մենք հզորագույն հարվածներ կհասցնենք ագրեսորին», – գրել է նա X սոցցանցում:
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։
Sputnik Արմենիա
