Логотип

Իշխանությունները հնարավորինս շատ կօգտագործեն ընտրություններին միջամտելու մասին ԱՀԾ հայտարարությունը

Իշխանությունները մտադիր են առավելագույնս օգտագործել Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ կառավարության վերջին նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ ու դժգոհել, որ միայն մեկ կազմակերպություն է դրանից հետո հայտարարություններ տարածել, ՀՀ գլխավոր դատախազություն նամակներ հղել, իսկ քաղհասարակության մյուս ներկայացուցիչներն առանձնապես ակտիվ չեն։

Լրատվականը նշել է, որ Փաշինյանը կոչ է արել առաջիկա ամիսներին անխնա շահարկել քարոզչական այդ թեզը՝ հանրության մեջ տպավորություն ստեղծելով առկա վտանգների մասին։ Իրավապահ մարմիններին հրահանգվել է առաջիկայում ավելի ակտիվ լինել, քրեական վարույթներ հարուցել, ցուցադրական ձերբակալություններ ու դատաքննություններ կազմակերպել, պարզաբանել է թերթը։

ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել էր, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

Armenia Today