Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 23-րդ համագումարի մասնակիցներին հղած իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ուղերձը համագումարի ժամանակ ընթերցեց կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը։
«Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով։ Հիանում եմ Ձեր ակտիվությամբ, գրագետ ու համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով»,– ասել է Տեր–Պետրոսյանը ուղերձում։
Նա նաև գնահատել է համագումարի մասնակիցների` դաշինքներ ձևավորելու ուղղությամբ գործադրած ջանքերը։
Sputnik Արմենիա
