Հայաստանի ներկայիս իշխանույթյունը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի ժողովրդավարական պետության լեգիտիմությունը։ Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին, ՀԱԿ-ի հինգերորդ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր, բարեգործ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշումը։
Միքայելյանի խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերների առջև։
«Սպառնալիքների տակ է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ հայի ինքնությունը, վտանգված է մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվության և ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին», – շեշտեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։
Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ սա արվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության կողմից հարևան երկրների պահանջով՝ ուրանալով մեր դարավոր պատմությունը, արժեզրկելով մեր ազգային դիմագիծը և թուլացնելով մեր պետության հիմքերը։
«Այսօր մենք գտնվում ենք այն դահլիճում, որտեղ շուրջ 36 տարի առաջ ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, տեղի ունեցավ հայոց պատմության մեջ ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և դրվեց Հայաստանի Հանրապետության պետականության հիմքը։
Այն ժամանակ հավաքված մարդկանցից որև՝ մեկի մտքով չ՝ր անցնի նույնիսկ, որ այսօր կփորձեն ջնջել պատմության այդ էջը», – ասաց Միքայելյանը։
News.am
