Логотип

Իրանում քաղաքական և ռազմական իշխանությունը փաստացի անցել է ԻՀՊԿ-ի ձեռքը

Իրանում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իշխանությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության, ինչպես նաև երկրի նախորդ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան ֆոնին անցնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ձեռքը, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Պատերազմական ժամանակաշրջանի ճնշումը իշխանությունը կենտրոնացրել է նեղ, ավելի կոշտ ներքին շրջանակում, որը արմատավորված է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում (ԱԱԲԽ), գերագույն առաջնորդի գրասենյակում և ԻՀՊԿ-ում, որն այժմ գերակշռում է թե՛ ռազմական ռազմավարության, թե՛ առանցքային քաղաքական որոշումների մեջ», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ երկրի իշխանական համակարգի գագաթին դեռևս շարունակում է մնալ գործող գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Միևնույն ժամանակ նրա դերը հիմնականում հանգում է գեներալների կողմից ընդունվող որոշումների լեգիտիմացմանը, այլ ոչ թե սեփական հրահանգներ տալուն։

News.am