Логотип

Պաշտպանության նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն»,- գրում է թերթը։

Նշվում է, որ վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։

Հիշեցնենք, որ Արա Նազարյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար է եղել 2007-2017 թթ․, իսկ ԱԻՆ փոխնախարար՝ 2017-2020 թթ․։

Sputnik Արմենիա