ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՏԵԼԵԿՏԸ

Մինեսոթայի համալսարանի գիտնականների խումբն արտասովոր հետազոտություն է իրականացրել, որն օգնել է պարզել մարդու բնավորության և նրա մտավոր ունակությունների միջև փոխադարձ կապը։

Իրականացված մետա-անալիզը, որը ներառել է վերջին 100 տարում ավելի քան 1 300 հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները, ցույց է տվել, որ մարդու բնավորության հենց որոշակի գծերն են անմիջականորեն ազդում նրա իմացական ունակությունների վրա։ Հետազոտության մանրամասները ներկայացվել են ԱՄՆ Ազգային ակադեմիայի ամսագրում։

Գիտական աշխատանքում ուսումնասիրվել են մոտ 2 մլն մարդու տվյալներ 50 երկրներից։ Առանձնացվել է բնավորության առավել նշանակալի 79 հատկանիշ, որոնք կարող են ազդեցություն գործել մտավոր ունակությունների վրա։ Դրանց թվում գիտնականները նշել են՝ քաղաքավարությունը, տագնապայնությունը, համեստությունը, բռնկունությունը։ Փորձագետները նաև պարզել են, որ խելացիության բարձր ցուցանիշներն ավելի հաճախ բնորոշ են այն մարդկանց, որոնք պատրաստ են փոփոխությունների, ինչպես նաև նոր ձեռքբերումների։

Միևնույն ժամանակ, բռնկունությունը, դեպրեսիվ վիիճակը և կասկածամտությունը խանգարել են մարդկանց տեղեկատվության հետագա մշակման ժամանակ նոր տվյալները յուրացնելիս։

Ավելի արդյունավետ տեղեկատվությունը մշակել հաջողվել է այն մարդկանց, որոնք ունեցել են բարձր ակտիվություն և ավելի եռանդուն են եղել։

Բանավոր և քանակական իմացության ոլորտում ավելի բարձր հմտություններ ստանալ հաջողվել է այն մարդկանց, որոնք կարողացել են կարեկցանք դրսևորել։

Բայց մտավոր զարգացումը խորացնելու հարցում առաջատարը աշխատասիրությունն է։ Դրա շնորհիվ է մարդկանց մոտ նկատվել կենտրոնացման, հիշողության և բարդ խնդիրները լուծելու ունակության բարելավում։

News.am