Միսաք Մանուշյանի և նրա կնոջ աճյունների ամփոփման արարողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել արարողությունից:

 


Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանն ու Մակրոնը համատեղ ասուլիս էին տվել, այնուհետև հանդիպել էին միմյանց հետ:

Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպել էր Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

News.am