ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎՍՏԱՀ ՔԱՅԼՔԸ
Ադրբեջանցիները կտրել են օպտիկամանրաթելային մալուխը, որն Արցախին ապահովում էր մատչելի ինտերնետով: Պետք է ենթադրել, որ սա Ալիևի բնորոշ պատասխանն է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի տոտալ շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը։ Ասել է թե՝ դե ինչ, քննարկեցի՞ք, բլբլացի՞ք։ Ուրեմն ստացե՛ք… Իսկ ի՞նչ կա որ: Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին չէ՞ որ հիմա արդեն գրեթե ոչ ոք չի հիշում։ Ուրեմն կարելի է մալուխն էլ կտրել, որպեսզի արցախցիների կապը մնացյալ աշխարհի հետ է՛լ ավելի դժվարանա…