ԵՐԿԱՐ ՔՈՒՆԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ ԼԻՈՎԻՆ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՈՒՂԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Ֆինլանդիայի Աալտո և Օուլու համալսարանների գիտնականները պարզել են, որ ուղեղում քնատության հետ կապված փոփոխությունները կարող են պահպանվել 15 օր։ Ընդ որում, ավելի երկար քունը հանգտսյան օրերին չի օգնում լիովին վերացնել դրանք։ Արդյունքները հրապարակվել են Plos Biology (PBio) ամսագրում։