Իրանը միգուցե ձեռնպահ մնար Սիրիայում իր հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման պատասխան հարվածից
Իրանը գուցե հրաժարվեր Սիրիայում իրանական դիվանագիտական օբյեկտների վրա իսրայելական իշխանությունների հարձակման պատասխան հարվածից, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր Իսրայելի գրոհը։ Դրա մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։