Логотип

Գյումրիի փոխքաղաքապետ․ Երևան ենք գնում ու անժամկետ գործադուլ ենք հայտարարում

Հիմա Երևան ենք շարժվում, անժամկետ գործադուլ է հայտարարում քաղաքապետարանը, դրա իրավունքն ունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։

«Չենք հասկանում, թե ինչի են քաղաքապետին տանում ձերբակալման, հետո էլ կալանքի, սա անընդունելի է։ Սա ի՞նչ ռեպրեսիա է, ով մեզ դեմ է, ուրեմն մեզ թշնամի՞ է։ Սրբազաններին կալանավորում են, մնացածներին ով մի բառ թարս է ասում, Հայաստանն է ուզում պաշտպանել, խեղաթուրում են բոլոր խոսքերը։ Քաղաքապետը ասում է՝ միություն կազմենք հզորների հետ, ասում են՝ գուբերյա եք ուզում դառնա Հայաստանը։ Սուտ են խոսում, սրտախոսությամբ հիմա էլի չգիտեմ ինչ գործ են կարել։ 12 տարի հետապնդման է ենթարկվել Վարդան Ղուկասյանը, հիմա էլ նոր գործ ենք կարել»,–ասաց նա։

Անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, փոխքաղաքապետն ասաց. «Ընդհանրապես տեղյակ չեմ, ես չգիտեմ ինչ է կատարվում։ Հիմա գնում ենք Երևան հասնենք, մեր ձայնը բարձրացնենք, աղաղակենք, պահենք մեր քաղաքապետին։ Մենք չենք թրքանա»։

News.am