Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հոկտեմբերի 16-ին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլերը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն էր 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են, մասնավորապես, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բանակցությունների արդյունքներով Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում ունենալ։
Sputnik Արմենիա