Логотип

Գյումրու քաղաքապետարանը հերքում է փոխքաղաքապետի ասածը. հոկտեմբերի 21-ին գործադուլ չի լինի

Գյումրու քաղաքապետարանը հերքում է, որ հոկտեմբերի 21–ին գործադուլ են անելու։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է հրապարակվել քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Ավելի ուշ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը (ի դեպ, նա Վարդան Ղուկասյանի փեսան է) հայտնել էր, որ ի աջակցություն համայնքապետ Վարդան Ղուկասյանի` Գյումրու համայնքապետարանը վաղվանից գործադուլ կանի։

«Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։ Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին»,– ասված է հայտարարության մեջ։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ` քաղաքապետարանը վաղը կշարունակի իր բնականոն աշխատանքը։

«Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»,– համոզմունք են հայտնել Գյումրու համայնքապետարանից։

Sputnik Արմենիա