Логотип

Ադրբեջանը պայմաններ է առաջադրել Ռուսաստանին

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ադրբեջանական ինքնաթիռի խոցման հետ կապված վերջին միջադեպից հետո։

Նա ընդունել է, որ իրադարձությունից անմիջապես հետո առաջացել են «որոշակի թյուրըմբռնումներ» և «զգացմունքներ», սակայն նշել է, որ Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում՝ հաջորդող հանդիպման ժամանակ։

Նա ասել է, որ Ադրբեջանը Մոսկվայից ակնկալում է չորս քայլ՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, պատասխանատուների պատիժ և փոխհատուցում։

«Հենց որ այդ հարցերը կարգավորվեն՝ մենք կշրջենք թյուրիմացության էջը և կշարունակենք երկու երկրների միջև բնականոն բարիդրացիական հարաբերությունները»,— հայտարարել է նա։

News.am