Հանրային հեռուստաընկերության եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի քաղաքական համոզմունքներից։
«Հայաստանի հետ կապված մեր քաղաքականությունը չունի որևէ երկրի հակաքաղաքականության ուղղություն, միայն հայկական շահերին հիմքով է հիմնված։ Այդ իսկ պատճառով մենք չունենք մտավախություն որևէ երկրում ունենալ տնտեսական որևէ խնդիրներ, բայց անգամ այդ խնդիրների պարագայում էլ Սամվել Կարապետյանը շատ է ցույց տվել, որ տնտեսական շահույթն իր համար շատ դեպքերում երկրորդական է իր անձնական համոզմունքներից, ինչպես տեսանք այս տարվա հունիսին, երբ նա եկեղեցու պաշտպանության համար դեմ գնաց գործող իշխանությանը, և հաջորդեցին հայտնի դեպքերը, բայց անգամ դրանից հետո էլ նա իր համոզմունքին է մնում, և համոզված է, որ սա է ճիշտ ճանապարհը»,- նշել է Կարապետյանը։
Armenia Today
