Логотип

Կոբախիձե․ Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ, նա Վրաստան չի գա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ, ուստի բնական է, որ նա կայցելի Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պարզաբանելով, թե ինչու Վրաստանը չի ներառվել ամերիկացի պաշտոնյայի տարածաշրջանային այցի ծրագրում։

«Վրաց-ամերիկյան հարաբերությունների վիճակը լավ հայտնի է։ Ջո Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ-խմբ․) վարչակազմի կողմից ստեղծված իրավիճակը չափազանց դժվար է։ Մենք հայտարարել ենք մեր ռազմավարական գործընկերությունը զրոյից վերականգնելու պատրաստակամության մասին և զգուշորեն սպասում ենք ԱՄՆ վարչակազմի որոշմանը»,- հավելել է Կոբախիձեն։

Նշենք, որ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան նախատեսված է փետրվարին։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վենսը կայցելի խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն առաջ մղելու նպատակով։

Armenia Today