Логотип

Գիդեոն Սաար․ Ադրբեջանը և Իսրայելը մտադիր են խորացնել ռազմավարական գործընկերությունը

Ադբեջանը և Իսրայելը մտադիր են նոր մակարդակի բարձրացնել ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Բաքվում Ադրբեջան-Իսրայել բիզնես-համաժողովի ընթացքում։

«Մենք ձգտում ենք ավելացնել փոխադարձ ներդրումները և զարգացնել կապերը մարդկանց միջև։ Վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Իսրայելը և Ադրբեջանը կայունության հենարանն են իրենց տարածաշրջաններում և ունեն զարգացած տնտեսություններ։

Գիդեոն Սաարը նշել է, որ 2025թ. առևտրի ծավալը երկու երկրների միջև ավելացել է մոտ 50 տոկոսով՝ գերազանցելով 360 մլն դոլարը։

«Համոզված եմ, որ հաջորդ և գալիք տարիներին այդ ցուցանիշներն էլ ավելի բարձր կլինեն, բայց և այս աճն էլ զգալի է»,- ասել է ԱԳ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարևոր տարածաշրջանային և առանցքային աշխարհագրական դիրք ունի։

News.am