Логотип

ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների

ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը։ Հենց դրանով են տեղափոխվել արտաքսվածները։ ՀՀ ՆԳՆ-ն Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս լուրը, բայց չնշեց նրանց թիվը։

«Հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ», – հայտնեցին նախարարությունից։

ՆԳՆ-ն այլ մանրամասներ դեռ չի տրամադրել։

Նախնական տվյալով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան։

Նշենք, որ Հայաստանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն ավելի քան 40 արտաքսված անձ է տեղափոխել նաև Ուզբեկստան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր անօրինական միգրանտներին արտաքսելու խոշոր գործողություն իրականացնելու մտադրության մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն անցյալ շաբաթ հայտնեց, որ երկրի տարածքից 3 միլիոն միգրանտ է արտաքսվել, որոնցից 2,2 միլիոնը կամավոր հեռացել են «ինքնաարտաքսման» ծրագրով։