Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին զանգը եղել է ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանին: Այնուհետև հեռախոսազրույց է տեղի ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի և Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա ալ Խալիֆայի հետ:
Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է մերձավորարևելյան սուր ճգնաժամի վրա, որը պայմանավորված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայով։ Այդ պատճառով, ըստ Կրեմլի հաղորդագրության, տարածաշրջանում մեծանում է լայնամասշտաբ պատերազմի վտանգը:
Կարևորվել է հակամարտության շուտափույթ ապաէսկալացիան և փոխադարձ հարգանքի և իրավահավասարության սկզբունքների հիման վրա տարաձայնությունների կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդներին վերադառնալը:
Արաբական երեք երկրների առաջնորդները երախտագիտություն են հայտնել ՌԴ նախագահին ներկա բարդ իրավիճակում տարածաշրջանի պետություններին աջակցելու համար և նշել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը: Բանակցությունների ընթացքում հույս է հայտնվել, որ Իրանի պատասխան գործողությունները չեն վնասի հարևան երկրների քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Պուտինը հաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության կայունացմանն աջակցելու համար:
Sputnik Արմենիա
