Վստահ եմ, որ Բաքուն գերիների մի մասին կվերադարձնի՝ որպես աջակցության ժեստ Հայաստանի վարչապետին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա պարզաբանել է, որ ադրբեջանական բանտերում պահվում են հայ գերիների երկու խմբեր։ Խաչատրյանը հավելել է, որ առաջին խումբը շարքային քաղաքացիներն են. նրանք առևանգվել են Ադրբեջանի կողմից և օգտագործվելու են Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Պատգամավորը նշել է, որ այդ մարդիկ Բաքվի համար քաղաքական լուրջ նշանակություն չեն ներկայացնում։ «Միևնույն ժամանակ, ես հույս չունեմ, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը կվերադարձվի Հայաստանին»,- հավելել է նա։
