Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղում չեն պատրաստվում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է Ջուջևանի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանը։
Նշենք, որ քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ապրիլի 29-ին, Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել, որպեսզի անպայման այցելի Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։
Թե տրամադրվածությունն ինչպիսինն է Ջուջևանում, վարչական ղեկավարն ասաց, որ չի կարող ասել, իսկ այն հարցին, թե ինքը կցանկանա՞ տեսնել Մուստաֆաևին գյուղում, երկար դադարից հետո ասաց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»։
Նախապատրաստական աշխատանքների մասով էլ Պետրոսյանն ասել է, որ եթե կարք լինի դիմավելու, ապա կդիմավորեն։ Փորձեցինք լսել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին թեմայի շուրջ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին։
