Логотип

Գեղամ Մանուկյանն Աննա Վարդապետյանին մեղադրել է փաստերի կեղծման մեջ

Տիկին Վարդապետյան, մանրամասն զեկուցում, հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, հիշեցրել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորման մասին։ «Ի՞նչ խղճով եք եկել Ազգային Ժողով։ Անցած տարի Դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին և կալանքի եք տարել մեր գործընկեր Արթուր Սարգսյանին։ Սուտ փաստեր եք հրապարակել, ասել եք՝ ինչ-որ աստղիկներ կան, որ «պակրիշկեքի» տակ պետք է ծակեին, որը քրեական գործ է։ Հիմա դատն է գնում, չկա այդ փաստը։ Խոսում եք գյուլլելու մասին։ Պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացվել է», – ասել է Մանուկյանը։

News.am