Логотип

ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան առաջին չվերթը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում

ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո Դուբայից Երևան առաջին չվերթը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Թռիչքը տևել է 6 ժամ 5 րոպե՝ նախկին 3 ժամի փոխարեն։

Երևան–Դուբայ չվերթը, որ պետք է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեր ժամը 3.10–ին, մի քանի անգամ հետաձգվելուց հետո վայրէջք է կատարել լուսադեմին՝ ժամը 5.37–ին։

Ուղևորները հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, սակայն NEWS.am–ի թղթակցին պատմում էին, որ անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել իրենց տարհանելու հետ կապված, միայն այս չվերթն է կազմակերպվել, իսկ բոլոր ծախսերը մնացել են իրենց վրա։

Ի տարբերություն Մասկատ–Երևան չվերթի, որի տոմսի արժեքը անցնում էր հազար դոլարից, այս դեպքում Դուբայ–Երևան չվերթի համար իրենք վճարել են 210 հազար դրամ մեկ տոմսի համար։

Նշենք, որ այսօր ևս երկու չվերթ էր լինելու Դուբայից Երևան, որոնցից մեկը մի քանի ժամով հետաձգվել է, իսկ մյուսն ընդհանրապես չեղարկվել է։