Логотип

Իրանից Հայաստան անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է

Հայ-իրանական սահմանին` Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։

«Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է», – հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։

Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։