Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձել է Մոսկվայում կայացած «Aeroflot Open Legends» միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարին մասնակցում էին վետերան շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Ֆիլիպիններից՝ Սերգեյ Մակարիչևը, Յուրի Բալաշովը, Անատոլի Վայսերը և Էուգենիո Տորրեն: Վահանյանը մրցաշարն անցել է առանց պարտությունների:
Մոսկվայում ընթացող «Aeroflot Open» մեծ մրցաշարում հանդես է գալիս հայ շախմատիստների մեծ խումբ, այդ թվում՝ առաջատար գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը:
Sputnik Արմենիա
