Логотип

Պատգամավորն իշխանությունների քաղաքականությունը համեմատել է թուրքական և մոնղոլական արշավանքների հետ

Ակնհայտ է, որ Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկելու ընթացք եք որդեգրել։ Մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, այս մասին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ձեր գործողությունները հակասահմանադրական են, դատապարտելի և հանցավոր»,- ասել է պատգամավորը։ Նա հիշեցրել է, որ ըստ օրենքի՝ եկեղեցին և պետությունն անջատ են միմյանցից։ «Ոչ մի քաղաքական ուժի և որևէ իշխանության տրված չէ եկեղեցին բարեփոխելու օրակարգը, ոչ դուք, ոչ որևէ քաղաքական ուժ այսօր կամ պատմականորեն եկեղեցին բարեփոխելու օրակարգ պարտադրելու իրավասություն չունի»,- նշել է Գալստյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ ներկայիս իշխանության բոլոր գործողությունները, ներառյալ եկեղեցիների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրոհը, ենթակա են քրեական հետապնդման և դատապարտման։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չարաշահել են վարչական ռեսուրսը, ինչն անխոս անթույլատրելի է և նույնպես արժանի է խիստ գնահատականի։

«Չի կարող Վեհափառին որևէ վարչապետ պարտադրել հրաժարական տալ։ Այս պահանջն ինքնին ևս հանցավոր է և դատապարտելի։ Պատմականորեն նման փորձեր արվել են։ Հայ Առաքելական եկեղեցին փորձել են ասպատակել թուրք քոչվորները, մոնղոլները, ստալիները, բեյիաները, հիմա հարց տվեք ձեզ՝ որտե՞ղ են նրանք հիմա», – ընդգծել է ընդդիմադիրը։

Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունները մի քանի պատճառով թիրախավորել են Դաշնակցությունը և Հայ Առաքելական Եկեղեցին։ «Ակնհայտ է, որ դրանք երկու ազգային հենասյունային արժեք ներկայացնող արժեքներ են»,- եզրափակել է դաշնակցական պատգամավորը։

News.am