Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետ կապված՝ երկրի մասնակցությունը:
Ադրբեջանական «Anewz» հեռուստաալիքի հետ զրույցում նա հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի միջադեպի հետ:
«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում», – ասել է Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը չի ենթադրում հարվածներ հարևան երկրներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ երկրների ռազմաբազաներն օգտագործվում են Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար:
Թեհրանը նախապես զգուշացրել էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա այդ երկրները թիրախ կդառնան Իրանի համար։
Sputnik Արմենիա
