2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի 2 միլիոն 208 հազար 179-ի փոխարեն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2025-ի նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել ադրբեջանցի 7 և 13.441 թուրք զբոսաշրջիկ։
Հետաքրքրական է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է եղել ԻԻՀ-ից 182.364 և ՌԴ-ից 921.704 զբոսաշրջիկների համար։ Վրաստանից ևս զբոսաշրջիկների այցը Հայաստան շատ է եղել։ Վրաստանից Հայաստան է եղել 288.578 զբոսաշրջիկ։
News.am
