ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Այս մասին հայտնել է Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում։
«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,–գրել է Խուդաթյանը։
Sputnik Արմենիա
