Логотип

Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացվող Մ-23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) ոսկե մեդալ նվաճեց և չեմպիոն հռչակվեց։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Եզրափակիչում հայ ըմբիշը 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։

Ի դեպ, նախորդ տարի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նույնպես Լևիկ Միքայելյանը հաղթել էր Ալլահվերդիևին ու չեմպիոն հռչակվել։ Հաշիվը նույնն էր` 2։1։

Նշենք, որ սա այս առաջնության առաջին ոսկե մեդալն է։ Երեկ Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ) բրոնզե մեդալներ էին վաստակել։

Հիշեցնենք` ազատ ոճի ըմբիշների պայքարը մեկնարկել է մարտի 9-ին, իսկ մարտի 13-ից մրցագորգում կլինեն հունահռոմեական ոճի ըմբիշները։

Sputnik Արմենիա