Логотип

Գևորգ Գրիգորյան․ Դեռևս առաջին եռամսյակը չամփոփած, ԱՆ-ն հավելյալ 2,9 մլրդ դրամ ֆինանսավորում է մուրում

«Դեռևս առաջին եռամսյակը չամփոփած, առողջապահության նախարարությունն արդեն հավելյալ 2,9 մլրդ դրամ ֆինանսավորում է մուրում (և ստանում) կառավարության պահուստային ֆոնդից, որպեսզի ապահովագրական համակարգի ներդրման առաջին 2 ամսվա ընթացքում առողջապահական ծառայությունների փաստացի գերակատարման արդյունքում առաջացած պարտքերը կարողանա վճարել…»,- գրել է բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Նա շարունակել է. «Ընդ որում այս վերաբաշխումը վերաբերվում է միայն առաջին և երկրորդ եռամսյակների ծախսերը հոգալուն, ուստի հունիս ամսից հետո (ինչպես և կանխատեսում էի) բնակչության առողջապահական ծախսերի և բուժաշխատողների աշխատավարձերի մասին մտածող չի էլ լինելու Description: ✌🏻

Նախարարին չե՞ք ուզում հարցնել, թե դեռ առաջին եռամսյակը չամփոփած, ինչու՞ է նման նախագիծ ներկայացնում կառավարության հաստատմանը…»։

Panorama.am