Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Բեյրութ։
Նա X սոցիալական ցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Իմ Բեյրութ այցը համերաշխության նշան է Լիբանանի ժողովրդին։ Նրանք չեն ընտրել այս պատերազմը։ Նրանք ներքաշվել են դրա մեջ։ ՄԱԿ-ը և ես ամեն ինչ կանենք՝ խաղաղ ապագա ապահովելու համար, որը Լիբանանը և այս տարածաշրջանը լիովին արժանի են»։
News.am
