Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ, խնդրում եմ հարգել իմ այդ իրավունքը, մեկ օր հարցազրույց կտամ։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:
Նա միայն նշեց, որ միանշանակ աջակցում է Սամվել Կարապետյանին, նաև հավատում է ընդդիմության հաղթանակին։
Հարցին՝ շփումներ ունի՞ ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանի հետ, նա դրական պատասխան տվեց. «Շփումներ ունեմ, վերջ ավարտեցինք»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այս պահին, Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը։ Դատարանի բակում բազմաթիվ աջակիցներ են հավաքվել։
News.am
