Логотип

Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի ամենաուժեղ գնդակոծության մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս) հայտնել է ԱՄՆ–ի և Իսրայելի դեմ գործողությունների շրջանակում լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ իրանցի զինվորականների համատեղ գրոհի մասին։

«Ուրբաթ երեկոյան իրականացվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 45-րդ ալիքը` օգտագործելով մեծ քանակությամբ ճշգրիտ «Խեյբարշեքան» պինդ վառելիքային հրթիռներ՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի, Իրանի բանակի և ԻՀՊԿ անօդաչու ստորաբաժանման, ինչպես նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ փոխգործակցությամբ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Դրանից հետո ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին X սոցցանցում գրել է, որ Իրանը 30 գերծանր բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելում «որոշ թիրախների» ուղղությամբ, ինչը, նրա խոսքով, «խափանել և ոչնչացրել է Իսրայելի ավիատիեզերական մոնիտորինգի կարևոր համակարգերը»։ Նրա խոսքով` սա Իրանի ամենահզոր հարվածն էր։ Նա պնդում է, որ Իրանն այժմ վերահսկում է Իսրայելի օդային տարածքի ևս մեկ հատված։

Sputnik Արմենիա