Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցներից 3–ին բերման են ենթարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ ժամը 15:30-ից դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու միջնորդությունը:
«3 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում»,- նշեց Սարգսյանը:
Նշենք, որ բազմաթիվ համախոհներ արդեն մի քանի ժամ է` հավաքվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
Տեղում նաև ուժեղացված ոստիկանական ծառայություն է իրականացվում:
