Логотип

ԱՄՆ-ն ձախողել է, պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իրանի ձեռքում է

Միացյալ Նահանգները ձախողել են Իրանի դեմ տարածաշրջանային և միջազգային կոալիցիա ստեղծելու փորձերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալի Մոհամադ Նայեինին, որի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։

Ըստ նրա, պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իսլամական Հանրապետության ձեռքում է։ Նայեինին ընդգծել է, որ հենց Իրանն է սահմանելու հակամարտության ավարտի պայմաններն ու ռազմական գործողությունների դադարեցման պահը։

«Թեհրանի դեմ միջազգային լայն ճակատ ձևավորելու ԱՄՆ-ի ռազմավարությունը չի տվել սպասված արդյունքները»,- ասել է իրանցի գեներալը։

Նա նշել է, որ Վաշինգտոնին չի հաջողվել համախմբել դաշնակիցներին և տարածաշրջանում ստեղծել արդյունավետ հակաիրանական կոալիցիա։

Իրանական կողմի պնդմամբ, Թեհրանի գործողություններն ու հակառակորդի հարձակումներին տված ռազմական պատասխանը փոխել են ուժերի հավասարակշռությունը։ ԻՀՊԿ-ում համարում են, որ ստեղծված իրավիճակը վկայում է դրված նպատակներին հասնելու հարցում ԱՄՆ-ի անկարողության մասին։

Նայեինին հավելել է, որ հակամարտության հետագա զարգացումն ու դրա ավարտը կախված կլինեն Իրանի որոշումներից։ Նա շեշտել է, որ Թեհրանը կշարունակի գործել՝ ելնելով սեփական շահերից, և մտադիր է ինքնուրույն որոշել պատերազմի հնարավոր դադարեցման պայմանները։

Ինչպես հայտնում է ИРНА-ն, գեներալ Նայեինին նաև պատերազմի ընթացքում Իրանի ձեռքբերումների օրինակներ է բերել.

– Ոչնչացվել է ամերիկյան 4 THAAD համակարգ։

– Խոցվել է թշնամական 18 նավ և նավթակիր լցանավ։

– Պատերազմի օրական արժեքը հակառակորդի համար կազմում է մոտ 1,5 միլիարդ դոլար։

– Հարվածներ են հասցվել հակառակորդի 200 ռազմավարական օբյեկտի։

– Խոցվել է թշնամական մոտ 10 կործանիչ։

News.am