Իրավապահներն այսօր մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կան բերման ենարկվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք»,– հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից նշեցին, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն։
