«Երեկ արթնացանք ու տեսանք ադրբեջանական ինքնաթիռ «Զվարթնոց» օդանավակայանում։ Ու մեզ մնում էր կռահել, թե ինչ է անում այդ օդանավը Երևանում»,-հայտարարում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ ավելի ուշ ԱԳ նախարարությունը հայտարարեց՝ Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:
«Բայց այդ հաղորդագրության մեջ ոչ մի տեղեկություն, թե ի՞նչ է քննարկել հանձնաժողովը, ո՞ւր է ընդհանրապես հասել սահմանազատման գործընթացը։ Մենք ցույց տվեցինք, որ Ադրբեջանն ամրանում է մեր տարածքներում, նոր դիրք է կառուցում, մինչդեռ այդ հայտարարության մեջ գոհունակություն են հայտնում Ադրբեջանին՝ մաքրելով Ադրբեջանին ու նրանց ներկայացնելով որպես հումանիստ պետություն։ Սահմանազատումը մեր ամենակարևոր հարցն է, ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիա, որ իմանանք։ Ինչո՞ւ չեք հրապարակում, ձեր նախընտրական ռեյտինգների՞ց եք վախենում»,-ընդգծում է Արման Թաթոյանը։
Panorama.am
