ՀՀ ՊՆ–ն հերքում է` կրակ չեն բացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՊՆ–ն շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 9–ի երեկոյան Ճամբարակում տեղակայված դիրքերի (Գեղարքունիքի մարզ,–խմբ.) հրաձգային զենքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը:
Ասվում էր, որ զոհեր ու վիրավորներ չկան։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում հաճախ է նմանատիպ ապատեղեկատվություն տարածում, իբր, հայկական կողմը կրակում է իրենց ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.