Միրզոյան․ Կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը, անդրադարձել է Արցախին և Ադրբեջանի գործողություններին, տեղեկացնում են արտգործնախարարությունից։
Նա նշել է, որ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և հրադադարին, իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։
«Պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել», - ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության:
«Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին», - ասել է Միրզոյանը։
Նա շեշտել է, որ երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն:
ՀՀ ԱԳ ղեկավարը կոչ է արել բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 10:54
Следственный комитет обвинил оппозиционное движение «Священная борьба» в попытке теракта и захвата власти в Армении. Ведомство утверждает, что участники и руководители движения под названием «Священная борьба» планировали осуществить террористические акты и узурпацию власти в стране.
-
2025-06-25 10:50
«Новый, можно сказать, беспрецедентный этап репрессий, начавшихся в Армении, когда за одно предложение арестовывают национального мецената, а в день визита премьер-министра в Турцию проводятся массовые задержания с целью доказать Эрдогану, что он контролирует ситуацию в стране, по некоторым данным, не приветствовался некоторыми международными партнерами Армении». Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-25 10:44
Правоохранительные органы с утра проводят обыски в домах сторонников оппозиционного движения "Священная борьба". Об этом сообщается в Telegram-канале движения.
-
2025-06-25 10:31
Пашинян согласен 23 июня МИД Армении заявил о глубоком разочаровании в связи с искажёнными и крайне односторонними формулировками, содержащимися в «Стамбульской декларации», принятой по итогам 51-й сессии Совета министров иностранных дел Организации исламского сотрудничества (ОИС), проходившей 21-22 июня 2025 года в Турции.