Կապանից Ճակատեն՝ անցնելով 150 կիլոմետր. Հատուկ ռեպորտաժ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կապանից Ճակատեն հասնելու համար նախկին 8 կմ-ի փոխարեն պետք է անցնել 150 կմ՝ Կապանից Մեղրի, ապա նոր Ճակատեն: Ադրբեջանցիների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհին մաքսակետ տեղադրելուց հետո 6 գյուղեր կտրվել են Կապանի հետ ուղիղ կապից:
Այլընտրանքային ճանապարհը, որի մասին խոսվում է, անանցանելի է և որևէ մեքենա այդ ճաապարհով չի գնում: News.am-ը փորձել է գտնել մեքենա, որը կանից այդ ճանապարհով, սակայն ապարդյուն:
News.am-ի նկարահանող խումբը Կապանից հասել է Մեղրի, իսկ Մեղրիից ոչր մի տրանսպորտ չի աշխատըում դեպի Ճակատեն, իսկ տաքսու նվազագույն արժեքը 20 հազար դրամ է:
Մեղրիից Ճակատեն ճանապարհին առաջին գյուղը Ծավն է, որը նույնպես կորցրել է ուղիղ կապը Կապանի հետ. «Սպասում ենք, որ շուտով ճանապարհը կբացվի, առանց խուճապի, որովհետև խուճապը մեզ տանելու է ավելի շատ տարհանման, ինչը մեզ պետք չի: Մենք հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ ենք սրան»,-ասաց Ծավի բնակիչներից մեկը: Մեկ ուրիշն էլ նկատեց, որ եթե գիտեին, որ այս ճանապարհը փակվելու է, այլընտրանքային ճանապարհի կառուցումը թող շուտ սկսեին: Մենք մեր արտադրանքի մեծ մասն իրացնում էինք Կապանում, հիմա ճանապարհը փակվել է, գյուղերում հացի հարցում աժիոտաժ է առաջացել: Մարդը եթե առաջ 5-6 լավաշ էր գնում, հիմա 20-30 է գնում»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.