Bloomberg. Թուրքիան փորձում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ Բայդենին հաճոյանալու համար
Թուրքիան կաշխատի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և չարտերային չվերթներ կիրականացնի դեպի Երևան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մենք փոխադարձ հիմունքներով կնշանակենք բանագնացների՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում»,-ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան իր քայլերը կհամակարգի Ադրբեջանի հետ։
Թուրքիայի անսպասելի նախերգանքը համապատասխանում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին բացել Հայաստանի հետ սահմանը։
«Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կօգնեն Անկարային բարելավել լարվածությունը Վաշինգտոնի հետ՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հետ։
Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո երկու երկրները ստեղծել են խնդիրները լուծելու մեխանիզմ։
Էրդողանը կարող է զգալի օգուտներ քաղել արտաքին քաղաքականության ցանկացած քայլից, որն օգնում է կայունացնել տնտեսությունը, քանի որ սրընթաց գնաճը սպառնում է նրա ժողովրդականությանը 2023 թվականի ընտրությունների նախաշեմին»,-գրում է Bloomberg-ը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.