Բլինքենը Լավրովի հետ զրույցում կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Միացյալ Նահանգների գրավոր պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
Ըստ խոսնակի՝ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը երկկողմ ձևաչափով և դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ ջանքերով շարունակելու կարծիքների փոխանակումը անվտանգության փոխադարձ անհանգստությունների վերաբերյալ:
«Նա նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այնպես էլ բոլոր երկրների իրավունքին՝ որոշելու իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրելու իրենց դաշնակիցներին: Պետքարտուղարը լարվածության անհապաղ թուլացման (դեէսկալացիայի) և զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի սահմաններից հեռացնելու կոչ է արել Ռուսաստանին: Նա ընդգծել է, որ հետագա ներխուժումը Ուկրաինա կհանգեցնի շատ արագ և ծանր հետևանքների, և կոչ է արել Ռուսաստանին գնալու դիվանագիտական ճանապարհով», - հաղորդել է Պետդեպի խոսնակը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.